Արագածոտնի մարզպետի կայացրած որոշումը նորից ալեկոծել է ամբողջ Բյուրականը. դպրոցում ուսուցչական կոլեկտիվը հայտարարել է գործադուլ, առաջիկայում էլ՝ անժամկետ դասադուլ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ընդդեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կայացրած որոշման, հայտարարել են գործադուլ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոլեկտիվը այսօր հավաքվել է դպրոցում և պահանջում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը, որով տնօրեն Մկրտչյանին ազատել է աշխատանքից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուսուցիչներն ասում էին.
«Անցյալ տարի էր, որ մարզպետը անհեթեթ որոշմամբ որոշել էր ազատել տնօրենին, ով 7 տարի է՝ ղեկավարում էր դպրոցը ու մեծ հարգանք է վայելում ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, այլև ծնողների ու երեխաների շրջանում:
Կատարեցինք բողոքի ակցիաներ, դիմեցինք նաև դատարան ու դատարանը 2 անգամ որոշում է կայացրել մեր տնօրենի օգտին, ինչից հետո մարզպետը չեղյալ է հայտարարում իր որոշումը:
Վերջերս տեղեկացանք, որ այն տևել է ընդամենը 3 օր. 3 օր անց տնօրենին ազատում է աշխատանքից, նշանակում մեկ այլ տնօրեն, ով մեր դպրոցի աշխատակից է, որի նկատմամբ մենք ոչ մի բացասական վերաբերմունք չունենք, պարզապես ուզում ենք, որ մարզպետը իրեն վեր չդասի օրենքից, չարհամարհի ողջ գյուղի ու դպրոցի կոլեկտիվի կարծիքը, այն է՝ չթաղի արդարությունը:
Եթե այս անգամ էլ մեր պահանջը չկատարվի, գործադուլը շարունակվելու է ու դրան միանալու է ողջ գյուղը, ինչպես որ անցյալ տարի, հայտարարելու ենք և՛ գործադուլ, և՛ դասադուլ, ասում են իրավական երկիր ենք, եթե սա էլ Արագածոտնի մեծն մարզպետի իրավական պետություն պահելու ձևն է, վայ էն երկրին, որ նման մարզպետ ունի:
Առաջիկայում եթե 1-2 օրերի ընթացքում մեր պահանջը չկատարվի, սեպտեմբերի 1-ին դպրոցում դասադուլ ենք սկսելու»:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլագրողը, անցյալ տարվա մայիսի 16-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում: Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում էին հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող մոտ 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր արդարացիորեն պահանջում էին, որ Արագածոտնի մարզպետը անհիմն որոշում էր ընդունել դպրոցի տնօրեն Մկրտչյանին ազատել պաշտոնից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասում էր.
«7 տարի է` այս դպրոցը ղեկավարում է տիկին Մկրտչյանը, ու այս տարիների ընթացքում դպրոցը միշտ ծաղկել, վերելք է ապրել: Դպրոցը այդ 7 տարվա ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել: Մենք թե՛ տնօրենից, թե ուսուցչական կոլեկտիվից շատ գոհ ենք: Պահանջում ենք, որպեսզի մարզպետը տնօրենին ազատելու իր որոշումը չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշմամբ նա խաթարում է մի ամբողջ գյուղի, դպրոցի անդորրը:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր՝.
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնեկ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար»:
Ու հիմա ստացվում է, որ տնօրենը, որ ձեռնարկել է քանդված մասնաշենքի մի հատվածի կապիտալ վերանոորոգում ու այդ ամենը արել է իր միջոցներով, դուր չի եկել մարզպետարանի այդ «վայ չինովնիկներին»:
Երևի թե ուզում են ՔՊ-ից ինչ որ մեկին բերեն ու նստեցնեն դպրոցի տնօրեն: Դա օգուտ չի տա, այս հսկայական կոլեկտիվը չի հանդուրժի, ու ոչ միայն կոլեկտիվը, նաև գյուղը. այստեղ սովորող մեր երեխաներին չենք թողնի հաճախեն այս դպրոց:
Հիմա այս պահին դպրոցի բակում մենք սկսել ենք ստորագրահավաք, և այն ներկայացնելու ենք Արագածոտնի մարզպետին, եթե հետևություններ չարեց և չեղյալ չհայտարարեց իր կողմից անհիմն հրամանը, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների:
Այս պահին դպրոցում դասադուլը շարունակվում է:
Ու մեծն Թումանյանը նաև ասում էր՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
Ու հիմա մարզպետի կողմից մեր երեխաներին պարտադրում են, որպեսզի դասադուլներ անեն, չմասնակցեն դասապրոցեսին ու դրա թիվ մեկ պատասխանատուն մարզպետն է, այնպես որ էս լավ կոլեկտիվը, որ 7 տարի է՝ ծաղկում է, 7 տարի է՝ բարգավաճում է, անհիմն հրամանի պատճառով փորձում են խաթարել: Դպրոց, որը նաև հերոսներ է տվել, այդ թվում՝ Արցախյան մի քանի պատերազմների»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ երբ ծնողները իմացել էին, որ դպրոցի տնօրինությունը բարեկարգում է դպրոցի անբարեկարգ 7-րդ կորպուսը, անգամ ինքնակամ մասնակցում էին այդ աշխատանքներին, նրանք օգնում էին շինարարներին, ու ասում էին, որ ցավ են ապրում, որ մարզպետարանը դպրոցի կոլեկտիվին խրախուսելու փոխարեն անհեթեթ պատճառաբանություններով ազատում է տնօրենին. այստեղ են ասում ՝ մարզպետի որոշումն այնքան անհեթեթ է, որ եփած հավի ծիծաղը կգա:
Ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի, անչափահասնցերի գործերով բաժանմունքի պետ Հարություն Գևորգյանի գլխավորությամբ, իսկ դպրոցի ներսում կոլեկտիվի հետ զրույց է անցկացնում բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հուսիկ Հովհաննիսյանը:
Տեղում էին նաև ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, սակայն բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ ու կարելի է ասել ամբողջ գյուղը մեկ մարդու նման միացել էր դպրոցի աշխատակազմին և պահանջում են, որ մարզպետը ժամանի դպրոց:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի