1088 դիտում
13:01 22-04-2022
ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում դատավորների էթիկայի հարցերը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։ Տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային գործընկերներին և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի Սահմանադրական մանդատի ընձեռած անկախության երաշխիքները և ինստիտուտի նկատմամբ հանրային բարձր վստահությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր նպաստը բերել Շվեդիայի զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող ծրագրին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն իրազեկվածության, դատարանների և լրատվամիջոցների արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացմանը միտված ծրագրի գործնական քայլերը, որի նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել գործընկերներին դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի, միասնական վիճակագրության բացակայության, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ընթացակարգերի վերաբերյալ։
Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազների և դատավորների ներգրավմամբ համատեղ վերապատրաստումների հնարավորությունը՝ որպես որոշ տեսակի գործերով քննության արդյունավետության երաշխիք։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկնարկող ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։

Նմանատիպ նյութեր
914 դիտում
15:13 16-06-2022
ՀՀ ԲԴԽ-ի և Շվեդիայի Ազգային դատարանների վարչության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Այս բաժնից
514 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
388 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
394 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել