Վերջապես Կառավարությունը խոշոր չափի գումար հատկացրեց, ինչի արդյունքում շաբաթներ անց Կորեայի ձորը երթևեկության համար կդառնա ավելի անվտանգ ու ապահով. «Լիլիթ-87» ՍՊԸ-ն խոստանում է որակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ կառավարությունը խոշոր չափի ֆինանսական հատկացում է արել, ինչի շնորհիվ շաբաթներ անց Կոտայքի մարզից դեպի Երևան տանող, ժողովրդին ավել շատ հայտնի Կորեայի ձորը վարորդների համար կդառնա ավելի անվտանգ ու ապահով:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է՝ երթևեկությունը դեպի Կորեայի ձոր ժամանակավորապես փակ է:
Վաղ առավոտից մինչև մութն ընկնելը «Լիլիթ-87» ՍՊԸ-ի աշխատակիցները տնօրեն Վաղարշակ Պետրոսյանի գլխավորությամբ, ովքեր Հանրապետությունում դրական համբավ ունեն ճանապարհաշինարարության ոլորտում, մեծ թափով սկսել են աշխատանքներ կատարել:
Այս պահին տրակտորների միջոցով կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, ինչից հետո կտեղադրվեն ջրահեռացման խողովակներ, ու արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր էլ արդեն աշխատանքներ են իրականացնում՝ ճանապարհի այդ հատվածից գազատար խողովակներն ու բետոնե էլեկտրասյուները մի քանի մետր տեղափոխելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ աշխատանքների հսկողությունը դրվել է Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի վրա:
Ճանապրհը ամբողջությամբ պատրաստ լինելուց հետո երթևեկելի գոտին, ըստ ճանապարհաշինարարների, լինելու է ավելի լայն, լինելու են նաև հետիոտնային անցումներ, լուծվելու է նաև արտաքին լուսավորության խնդիրը:
Այս ճանապարհի վտանգավորության մասին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել, նույնիսկ մի քանի անգամ եղել են քարաթափման դեպքեր և այդ հատվածում այդ օրերին միշտ ծառայություն են իրականացրել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարները:
Ու հիմա, կարելի է ասել, ոչ թե վերանորոգվում, այլ կառուցվում է նոր ճանապարհ և այդ նոր ճանապարհի կառուցման համար մեծ աշխատանք է կատարել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ով նաև հարցը քննարկել է պետական կառույցների ներկայացուցիչների և փորձառու ճանապարհաշինարարների հետ ու իր առաջարկություններն է ներկայացրել նաև Կառավարությանը, ինչից հետո, կարծես թե, սայլը տեղից շարժվեց:
Շաբաթներ անց, ըստ շինարարների, վարորդներին կհանձնեն որակյալ ու անվտանգ ճանապարհ:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի