Անահիտ Մանասյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: Հանդիպմանը մասնակցել է 55 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։
«Այսօր հիմնականում խոսելու ենք մարդու իրավունքների խնդիրների շուրջ։ Ես այստեղ եմ ոչ միայն որպես Մարդու իրավունքների պաշտպան, այլև որպես մարդ, ով դպրոցական և ուսանողական տարիներին էլ բավականին ակտիվ է եղել հանրային կարևորություն ներկայացնող խնդիրները հասցեավորելու առումով։ Իմ գործունեության ընթացքում ձևավորել եմ մի շարք կարևոր սկզբունքներ և գաղափարներ, որոնք վերաբերելի են, այդ թվում` էթիկական չափանիշներին, և որոնք ուղղորդող եմ համարում այս ոլորտում», – ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը խոսել է մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների մասին:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը երեխաների հետ, ի թիվս այլնի, քննարկել են խտրականություն դեմ պայքարին, վաղ և հարկադիր ամուսնություններին, մարդու իրավունքների կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ընտանեկան բռնության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերելի և այլ հարցեր:
Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։
Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում: