20757 դիտում
20:18 09-08-2019
Հրշեջ-փրկարարներն ու գյուղացիները մի քանի ժամ պայքարեցին Ջուջևան գյուղի բնակիչներից մեկի՝ խոշոր անասնակերի կրակի մարման դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 6 ժամից ավելի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները գյուղացիների հետ համատեղ Ջուջևան գյուղում պայքարել են դեռևս անհայտ պայմաններում գյուղի բնակիչներից մեկին պատկանող խոտի հակերի կրակի տարածման դեմ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներն ու գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ հետո կարողացել են մարել կրակը, քանի որ խոտն ամբողջովին չոր է եղել և այն տանտերը պետք է օգտագործեր ձմռանը՝ որպես անասնակեր։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիրներն ասում էին. «Վստահ ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգնության ձեռք կմեկնի տուժած ընտանիքին, քանի որ նրանք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և այդ անասնակերով պետք է կերակրեին ձմռանը իրենց անասուններին»։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+