Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,-ասված է նախագահի հրամանագրում։