1132 դիտում
14:18 30-07-2024
Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում ՀՀ դեսպան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդյան Արաբիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվել էին ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանը և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարը:
Արձանագրության ստորագրումից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։
«Սկզբնական շրջանում երկու պետությունները կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը համընթաց՝ մայրաքաղաքներում կարող են հիմնադրվել դեսպանություններ»,- պարզաբանել էր Անի Բադալյանը։

Նմանատիպ նյութեր
2704 դիտում
13:10 30-12-2019
Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սուդանում ՀՀ դեսպան
1593 դիտում
19:26 09-08-2019
Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
1247 դիտում
11:28 13-11-2014
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան
Այս բաժնից
1153 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
769 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին