Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից: