211652_close_icon
views-count145 դիտում article-date 16:20 12-11-2026

ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը ևս 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը։

Ժամանակավոր արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից 6 ամիս ժամկետով:

«Այս կարգավորումը սահմանվել է` հաշվի առնելով միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտություն»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր