Հայկ Կոնջորյանը, Նազելի Բաղդասարյանն ու Ալեքսեյ Սանդիկովը մեկնում են Թուրքմենբաշի
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը, ՔՊ–ական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Ալեքսեյ Սանդիկովը նոյեմբերի 17–21–ին գործուղվում են Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաք։
Նրանք այնտեղ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին։
Պատգամավորների հետ Թուրքմենբաշի կմեկնեն նաև ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։