211652_close_icon
views-count11238 դիտում article-date 14:08 09-08-2019

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են Nissan-ը, Opel-ը, Ford Transit-ն ու Daewoo-ն․ կան վիրավորներ. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ-ի ներկայացուցիչը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Nissan Altima մակնիշի 35 RQ 885 համարանիշի, Opel մակնիշի 36 DX 053 համարանիշի, Ford Transit մակնիշի 584 SU 43 համարանիշի և Daewoo Nexia մակնիշի 34 SV 689 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ՝ Վահան Հովհաննիսյանն ու Հակոբ Մարտիրոսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչատուր Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Խ․ Գևորգյանի կոմղից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր