Երևանի ավագանին նիստ է անցկացնում․ աղբահանությանը կհատկացվի 1.7 մլրդ դրամ լրացուցիչ գումար․ ՈՒՂԻՂ
Ընթանում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում երեք հարց է՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին, Երևան քաղաքի ավագանուն 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «ՋԻ ԷՆ ԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին հարցերը:
Օրակարգի երկրորդ հարցը աղբահանությանն է վերաբերում: Քաղաքապետարանը ցանկանում է ավելացնել «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարներն ավելի քան 1,7 մլրդ դրամով։