211652_close_icon
views-count1589 դիտում article-date 10:37 09-08-2019

Աթամբաևը քննչական մեկուսարան է տեղափոխվել. նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Այս մասին [url=https://ria.ru/20190809/1557322650.html?fbclid=IwAR23ajUmqKf3fhJh102v08pCoi_Hkqg81wr4cofo5bynCi0u43IuAVBBIwo]ria.ru[/url]-ին ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: «Այժմ քիչ բան է հայտնի, բայց նրան մեղադրում են Բատուկաևի գործով կոռուպցիայի համար»,- հայտարարել է Սերգեյ Սլեսարևը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/08/1132109/]Հիշեցնենք[/url], որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:

Նմանատիպ նյութեր