211652_close_icon

Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի նախագծային աշխատանքների համար գումար հատկացվեց

views-count2514 դիտում article-date 15:34 08-08-2019
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գումար հատկացնել Երևան համայնքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։ Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի ինն ամսում կհատկացվի 3,281.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով): Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հարցը քննարկվել է Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, որոնք արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու ցանկություն ու համաձայնություն են հատնել: Ընդհանուր առմաբ, նախահաշվի համաձայն, մեկ տարում Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ 3,6-4մ բարձության արձանի և 1,40- 1,6մ բարձրության պատվանդանի պատրաստման համար անհրաժեշտ է 54 237 500 դրամ:

Նմանատիպ նյութեր