211652_close_icon
views-count1663 դիտում article-date 09:52 08-05-2014

Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին։ Այս մասին «Հժ»-ին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ «Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը միահամուռ կերպով էսքիզը համաձայնեցրել է, աշխատանքներն ընթանում են։ Մեծ սպասումներ ունենք, որ դա հաջողված աշխատանք կլինի»,– ասաց Տիգրան Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երևանի ավագանին որոշում է կայացրել մայրաքաղաքի Արամի և Բուզանդի փողոցների Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով և նրա արձանը տեղադրել փողոցի սկզբնահատվածում, այգու հարևանությամբ։ Տիգրան Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ արձանի բարձրությունը լինելու է 3,8 մետր։ Մեր հարցին պատվանդանով հանդե՞րձ, թե առանց պատվանդանի, քանդակագործը պատասխանեց, որ դա լինելու է կոմպոզիցիոն արձան և պատվանդան ասվածն այս դեպքում պայմանական է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր