2695 դիտում
13:11 08-08-2019
Վրաստանում հարգանքի տուրք են մատուցում 2008-ի վրաց-ռուսական պատերազմի զոհերի հիշատակին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն օգոստոսի 8-ին այցելել են Թբիլիսիի արվարձանի Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատուն և ծաղիկներ դրել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին: Այս մասին հայտնում է վրացական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Այս օրը մեծ ցավ, անբուժելի վերք է մեզ համար: Ես խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջև»,-ասել է Բախտաձեն: Զոհված զինվորների հիշատակը հարգել են նաև արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարները, վրացական կառավարության այլ անդամներ:
Լույս օգոստոսի 8-ի գիշերվանից վարչապետի կարգադրությամբ օգոստոսյան իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ խոնարհված են կառավարության վարչակազմի շենքի, նախագահական պալատի, խորհրդարանի և վարչական այլ շենքերի դրոշները: Վրացական կողմի տվյալներով՝ 2008 թվականի զինված հակամարտության հետեւանքով զոհվել է 407 մարդ, այդ թվում՝ 169 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից, 224 քաղաքացիական անձ, վիրավորվել է ավելի քան 1․700 մարդ:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
15:20 27-02-2015
Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը հարգանքի տուրք է մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. ֆոտոշարք
3920 դիտում
10:12 28-02-2020
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ
682 դիտում
23:57 24-04-2023
Հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին, պայքարը շարունակվում է․ Կիպրոսի նախագահ
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
451 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա