211652_close_icon
views-count53701 դիտում article-date 20:59 07-08-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW X5-ն ու Opel-ը. BMW-ն էլ տապալել է բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքներ վաճառող բացօթյա տաղավարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկևազ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 25 DV 555 համարանիշի և Opel մակնիշի 50 GG 551 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով X5-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքների համար նախատեսված վաճառքի բացօթյա սրահի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր