211652_close_icon
views-count64976 դիտում article-date 10:55 25-04-2017

Դավիթաշենում 35-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է գյուղմթերքներ վաճառող տաղավարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Էդվարդ Մնացականյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 974 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 4-րդ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել 3Ա/4 մթերային կրպակի տաղավարի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն խանութը, որը պատկանում է անհատ ձեռներեց Էլմիրա Հովհաննիսյանին, կրել է նյութական վնաս։ Դեպք վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վարորդը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ տաքսի ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, իսկ հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր