1215 դիտում
23:28 07-08-2019
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով օգոստոսի 6-9-ը Ղրղզստանում է։
Օգոստոսի 7-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ, Իսսիկ-Կուլ-ում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ- պետությունների էկոնոմիկայի նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես `քննարկվել են անդամ-պետությունների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակի և առևտրաշրջանառության ծավալների հետ կապված հարցեր:
Նախարարները քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության բարձրացման հեռանկարները: Մասնակիցներն անդրադարձել են նաև մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Տիգրան Խաչատրյանը նաև կմասնակցի օգոստոսի 9-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
14:44 14-03-2019
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերության նախարարների հանդիպմանը
Այս բաժնից
1354 դիտում
20:26 05-02-2025
Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերել
3406 դիտում
20:23 05-02-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
1645 դիտում
20:21 05-02-2025
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում