7821 դիտում
23:08 26-05-2017
Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին՝ նվիրված Խորհրդի ձևավորման 25 ամյակին:
Նիստի օրակարգի համաձայն` քննարկվել են բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումների իրականացման ընթացակարգերը:
Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ընթացքում մայիսի 25-ին Վիգեն Սարգսյանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անունից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 25-րդ և ՀԱՊԿ կազմավորման 15-րդ տարեդարձերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
15:05 04-07-2014
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Աստանայում մասնակցել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
921 դիտում
20:56 24-06-2022
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք