ՀՖՖ նախագահը պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի շքանշանով
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։
ՀՖՖ նախագահը Համահայկական 7֊րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշան շքանշանով:
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման օրերն են օգոստոսի 5-17-ը։
Մրցումային առաջին 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։