1091 դիտում
16:36 02-10-2019
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 17-ից 24-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպումներ ունեցավ Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքի ներկայացուցիչների հետ: Համահայկական խաղերի 20-ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման:
Նուրսուլթանում ձևավորվեց Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ նշանակվեց գործարար Հայկ Սողոյանը:
Ղազախստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ Իշխան Զաքարյանը և Հայկ Սողոյանը քննարկեցին կազմակերպչական բազմաթիվ հարցեր:
Այնուհետև Իշխան Զաքարյանը ժամանեց ԱՄԷ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի 11-հոգանոց պատվիրակությունը Համահայկական խաղերի պատմության ընթացքում առաջին անգամ խաղերին մասնակցեց այս տարի:
Սեպտեմբերի 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը և ԱՄԷ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հյուրընկալվեցին ԱՄԷ- ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպիսկոպոս Սարգիսեանին: Թեմական խորհրդի անդամների և Աբու-Դաբիում համայքի որոշ ներկայացուցիչների հետ քննարկվեցին համահայկական հաջորդ խաղերի ընթացքում պատվիրակությունների ձևավորման և մասնակցության խնդիրները: Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը քաջատեղյակ էր և ոգևորված համահայկական 7-րդ խաղերի անցկացման և հատկապես բացման արարողությամբ:
Նա տեղեկացրեց, որ բավականին գործ է արել Քաթարում և հաջորդ խաղերին ակնկալվում է Դոհայի մասնակցությունը ֆուտզալ և բասկետբոլ մարզաձևերում:
Համատեղ քննարկումների արդյունքում արձանագրվեց, որ հաջորդ խաղերին բավականին ընդգրկուն մասնակցություն կունենան Շարժա և Աբու-Դաբի քաղաքները:
Վերջում Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին պարգևատրեց իրենց բարձրագույն մեդալով:
Առաջիկայում սպասվում են իշխան Զաքարյանի հանդիպումները Ռուսաստանի և եվրոպական այն քաղաքների ներկայացուցիչների հետ, որոնք փոքր թվով են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում Համահայկական խաղերին:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
21:15 08-06-2023
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամներին
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ