211652_close_icon
views-count1839 դիտում article-date 23:07 06-08-2019

Արցախում խժդժություններն անթույլատրելի են. Արթուր Վանեցյան

Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժություններն ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա. այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածության առաջացման թեմաներին: Ա. Վանեցյանի հավաստմամբ՝ իրենք կարողացել են Հայաստանն ու Արցախը զերծ պահել օտարերկրյա ուժերի միջամտություններից: «Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից»,- ասաց Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր