3075 դիտում
15:46 10-03-2020
Արցախում դիտորդություն իրականացնող ՀԿ պատասխանատուն անթույլատրելի պահվածք է ցուցաբերում. Արցախի Հանրապետական կուսակցության բաց նամակը՝ Փաշինյանին
«Արցախի հանրապետական» կուսակցության նախագահ Արեւիկ Պետրոսյանը բաց [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=231929264649456&id=100034971512705]նամակով [/url]դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Արցախում սպասվող ընտրությունների հետ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ
Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ:
Շահագրգռված լինելով Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, անթույլատրելի ենք համարում հնարավոր ընտրակաշառքի եւ հետընտրական ցնցումների կանխավարկածի վերաբերյալ անհարկի հայտարարությունները, որոնք բացառապես հիմնված են բամբասանքների վրա: Ինչ է նշանակում. «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ ինչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ, չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաեւ ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը:
Պարոն Փաշինյան
Ձեզ, որպես ՀՀ իշխանության պատասխանատուի, ով անցած տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդին խոստացել է ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինել, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման մարդիկ եւ կազմակերպությունները հարգեն իրենց դիտորդական առաքելության սկզբունքները: Արցախի հերոսական ժողովուրդը արժանի չէ նման վերաբերմունքի: Լիահույս եմ, նամակս անուշադրության չեք մատնի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
400 դիտում
18:44 10-05-2024
Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
427 դիտում
18:31 10-05-2024
ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս
451 դիտում
18:20 10-05-2024
Հայաստանում մեկնարկեց «Եվրոպայի օր» տոնակատարությունների շարքը