211652_close_icon
views-count2556 դիտում article-date 16:20 06-08-2019

Բաքու-Թբիլիսի-Կարսը Ասիայի համար պատուհան է դեպի Եվրոպա. Չավուշօղլու

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Ասիայի համար պատուհան է Եվրոպայում»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Գրում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարսը ամենակարևոր տրանսպորտային ծրագրերից է: «Նշված երկաթգիծը կհեշտացնի Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: «Երկաթե մետաքսե ճանապարհ» կոչված ծրագիրը համաձայնեցվել է 2007 թվականի հունվարի 7-ին, որը Հարավային Կովկասը կապում է Ասիայի և Եվրոպայի հետ: Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Միխեիլ Սաակաշվիլին, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 600 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր