Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի առաջիկա երկու ամսում. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը տեղի կունենա առաջիկա երկու ամսում, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» կայքը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Չավուշօղլուն ընդգծել է, որ այս խոշոր ենթակառուցվածքային նախագծով Թուրքիան հաջողությամբ կկարողանա ամրապնդել իր հարաբերությունները տարածաշրջանի մի շարք երկրների հետ:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է թուրք-ադրբեջանա-վրացաական միջպետական համաձայնագրի հիման վրա: Բեռնափոխադրության առավելագույն ծավալը նախատեսվում է տարեկան մոտ 17 մլն տոննա, սակայն սկզբնական շրջանում նախատեսվում է փոխադրել տարեկան մոտ մեկ միլիոն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ: