211652_close_icon
views-count1670 դիտում article-date 15:01 06-08-2019

Պենտագոնի ղեկավարն անընդունելի Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում

ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Հաղորդում է [url=https://time.com/5644948/us-turkey-syria-invasion-mark-esper/]time.com[/url]-ը «Անկեղծ ասած՝ մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած միակողմանի գործողություն»,- հայտարարել է Էսփերը լրագրողներին, որոնք նրան ուղեկցել են Տոկիո այցի ընթացքում: Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին: «Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (սիրիացի քրդերի զինված կազմավորումներ) փոխադարձ շահերին Սիրիայի հյուսիսում»: Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արևելք, ռազմավական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրությունից և անընդունելի Է համարում այդօրինակ գործողությունները:

Նմանատիպ նյութեր