211652_close_icon
views-count6076 դիտում article-date 13:53 06-08-2019

Արցախում այսօր տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Արցախում այսօր՝ օգոստոսի 6-ին կմեկնարկեն Համահայկական 7-րդ ամառային խաղերը, որոնց մասնակցելու համար մարզիկների կողմից ավելի քան 5300 հայտ է ներկայացվել: Գրում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/06/Pan-Armenian1/1003554]Armsport[/url]-ը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը կմեկնարկի մարզիկների շքերթով։ Ստեփանակարտի մարզադաշտում Համահայկական խաղերի ջահը վառելու են Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանն ու Համահայկական խաղերի գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը: Բացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի ժամը 21:00-ին և կցուցադրվի «Արմենիա» հեռուստատեսության ուղիղ եթերում: Մարզիկների շքերթին կհաջորդի տոնական մեծ համերգը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի աստղերը, սփյուռքից՝ ճանաչված երգիչներ ու երաժիշտներ, Արցախի լավագույն կատարողները։ Ծրագրված բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերով։ Համահայկական խաղերը կցուցադրվեն նաև Ղարսի, Վանի ու Դիարբեքիրի հեռուստատեսությամբ։

Նմանատիպ նյութեր