Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը, մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 1֊ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի, համայնքների ներկայացուցիչների, մարզիկների մասնակցությամբ։
Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ է մասնակցում:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում՝ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Ստեփանավան, Տաշիր, Փամբակ, Թումանյան համայնքների 77 մարզիկներ իրենց ուժերը կփորձեն սնոուբորդ, դահուկավազք, լեռնադահուկ, սպորտային պարեր, շախմատ մարզաձևերից: