211652_close_icon
views-count2600 դիտում article-date 19:29 05-08-2019

Ստեփանակերտում մեկնարկել է համահայկական հանրահավաքը. ՈՒՂԻՂ

Ստեփանակերտում մեկնարկել է ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Բացման խոսքով հանդես է գալիս Բակո Սահակյանը։ Արցախի կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրել է. «Համահայկական խաղերը սպորտի միջոցով «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնության, համերաշխության գաղափարներ է տարածումն համայն հայության շրջանում: Ձեր մասնակցությունն այս կարևոր միջոցառումներին ևս մեկ անգամ կփաստի համազգային գերակայությունների նկատմամբ մեր միասնական դիրքորոշումը հստակեցնելու, մեր ուժերը համախմբելու և բռունցքվելու կարողությունը»: Արցախի վարչական տարբեր շրջանների վարչակազմերը ակտիվ մասնակցում են այսօրվա հավաքի կազմակերպմանը։ Մասնավորապես, Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարել է, որ ստանձնում է քաշաթաղցիների տեղափոխումը և մասնակցությունն այդ միջոցառմանը, և օգոստոսի 5-ին ավտոբուսով անվճար կկազմակերպվի Բերձոր→Ստեփանակերտ→Բերձոր ուղևորափոխադրում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի ընթացքում ֆեյսբուքյան «լայվով» դիմել էր արցախցիներին՝ հայտարարելով , որ օգոստոսի 5–ին կարևոր խոսակցությւուն է ունենալու նրանց հետ։ Հեռարձակումը՝ [url=https://news.am/arm/news/527339.html?fbclid=IwAR154_B08wFjWt7cLoqYB89QPP0WvwAxsme-Y5BoiV5k-nBoWaCfG5wFG54]News.am[/url]-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր