211652_close_icon
views-count3618 դիտում article-date 18:51 27-02-2021

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ավարտվեց. հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ավարտվեց. հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 16։00-ին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպած հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Վաղը հանգստյան օր է։ Մենք քննարկեցինք շարժման ղեկավարների հետ, որ երեւի վաղը ոչ թե հանրահավաքի օր է, այլ այդ բեմը տրամադրենք մեր մտավորականներին, մշակույթի աշխատողներին, սա վաղը լինի ուրախության հրապարակ։

Երկուշաբթի օրվանից արդեն սկսում ենք նորից գնալ առաջ։ Երկուշաբթի օրը ժամը 16։00-ին կլինի հանրահավաք եւ արդեն ժամանակն է մտածել մեր քայլերի մասին, որովհետեւ այն, ինչ մենք անում էինք՝ բերեց այս վիճակին։ Ես հույս ունեմ, որ մենք երկուշաբթի օրն արդեն կլսենք Ոստիկանության եւ ԱԱԾ-ի հայտարարությունները, որ իրենք նույնպես սատարում են բանակին»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր