2025 դիտում
14:44 05-08-2019
ՉԺՀ-ի իշխանությունները հանձնարարել են դադարեցնել գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ԱՄՆ-ից
Չինաստանի կառավարությունը կարգադրել է պետական ընկերություններին՝ դադարեցնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը ԱՄՆ-ի դեմ առևտրական պատերազմի նոր թեժացման ֆոնին: Այս մասին հայտնել է [url=https://www.bloomberg.com/news/articles/2019-08-05/china-asked-state-buyers-to-halt-u-s-agriculture-imports]Bloomberg[/url] գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրա տվյալներով՝ չինական ագրոարդյունաբերական ընկերություններն արդեն կատարել են այդ հանձնարարությունը և այժմ սպասում են ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական բանակցությունների արդյունքներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 1-ին հայտնել է, որ իր երկիրը սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսատուրքեր կսահմանի ՉԺՀ-ից 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Սպիտակ տան ղեկավարը որպես այդ քայլի պատճառներից մեկը նշել է այն փաստը, որ Չինաստանը չի կատարել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ավելացնելու իր խոստումը։
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
09:52 14-06-2016
Կառավարությունում որոշել են խոշոր գնումներն այնպես դասավորել, որ հայտնաբերելը դժվար լինի. «Հայկական ժամանակ»
885 դիտում
13:13 28-12-2014
Արագածոտնիում այս տարի գյուղատնտեսական արտադրանքի աճ է գրանցվել
Այս բաժնից
493 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
526 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1132 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN