1696 դիտում
09:52 14-06-2016
Կառավարությունում որոշել են խոշոր գնումներն այնպես դասավորել, որ հայտնաբերելը դժվար լինի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը կրճատել է «մեկ անձից» կատարվող գնումները (դրանք իրականացվում են մեկ աղբյուրից առանց մրցույթների)։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
«Այսինքն հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ մեկ անձից գնումները կտրուկ կրճատվեն։ Բացառության են կազմում այն դեմքերը, երբ գնումը ծայրահեղ հրատապ է, եղանակային պայմանները կարող են փոխվել և այլն։ Յուրաքանչյուր դեպքում աշխատում ենք գնումների ընթացակարգով անցկացնել»,– հավելեց Հարությունյանը։ Կառավարության կայքի գնումների բաժնում այլևս չեն հայտնվում նախարարությունների ու պետական այլ գերատեսչությունների կողմից կատարվող մեծ գումարների հասնող գնումները, որոնք երբեմն արվում են տվյալ ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքից ավելի բարձր գնով։ Մամուլը հայտնաբերում էր այդ գնումներն ու հրապարակում, ինչը հանրային մեծ արձագանք էր ունենում։
Մեր տեղեկություններով, կառավարությունում պարզապես որոշել են խոշոր գնումներն այնպես դասավորել, որ դրանք հայտնաբերելը դժվար լինի։ Ու հատկապես մեկ անձից գնման բաժնում վերջին շրջանում հրապարակվում են բավականին փոքր արժեք ունեցող և ուշադրության չարժանացող գնումները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3602 դիտում
10:23 16-04-2019
Երբեմնի ընդդիմադիրը 49 մարդու համար կեղծ շենգեն վիզա է «դասավորել»․ «Ժամանակ»
2058 դիտում
14:44 05-08-2019
ՉԺՀ-ի իշխանությունները հանձնարարել են դադարեցնել գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ԱՄՆ-ից
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան