Արագածոտնիում այս տարի գյուղատնտեսական արտադրանքի աճ է գրանցվել
Տարեսկզբին Արագածոտնի մարզում ցրտահարություն, այնուհետեւ կարկտահարություն արձանագրվեց, նկատվեց նաեւ ոռոգման ջրի սակավություն: Այդուհանդերձ, շնորհիվ գործընթացների ճիշտ եւ համակարգված կազմակերպման, գյուղատնտեսական արտադրանքի բոլոր տեսականիների մասով, բացառությամբ ծիրանի, մարզը աճ ունեցավ:
Հաջողությամբ կազմակերպվել են կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման, թունաքիմիկատների, դիզելային վառելանյութի, պարարտանյութի, սերմացուների ձեռքբերման ծրագրերը:
Ցրտահարությունից տուժած տնտեսությունների ոռոգման ջրի վճարը զիջվել է 50 %-ով, իսկ հողի հարկը ամբողջությամբ` 100%-ով:
Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: