211652_close_icon
views-count2352 դիտում article-date 19:07 03-08-2019

Պոգբան հրաժարվել է մասնակցել «Միլանի» հետ հանդիպմանը՝ ցուցադրելով իր դժգոհությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցեի այսօր International Champions Cup մրցաշարի շրջանակներում «Միլանի» հետ հանդիպմանը: 26-ամյա ֆրանսիացին վնասվածք չունի, նա որոշել է Կարդիֆում կայանալիք խաղին չմեկնել, քանի որ դժգոհ է իր ապագայի շուրջ առկա իրավիճակից: Իր որոշման մասին Պոգբան հայտնել է «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ վերջին մարզման ժամանակ: Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», սակայն տրանսֆերի իրագործումը բարդ է, քանի որ անգլիական ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը սկզբունքորեն դեմ է այս հարցում զիջումների գնալ:

Նմանատիպ նյութեր