211652_close_icon
views-count1577 դիտում article-date 13:02 03-08-2019

Գրիգորի Մարտիրոսյանը հյուրընկալվել է ուսանողական միջազգային ճամբարում

ԱՀ պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 2-ին մասնակցել է մայր բուհի նախաձեռնությամբ հուլիսի 28-ից Պատարա գյուղի տարածքում կազմակերպված ուսանողական միջազգային ճամբարի փակման արարողությանը: Ճամբարին մասնակցել են ուսանողներ ԱրՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից։ Գ.Մարտիրոսյանը շփվել է ուսանողների հետ, լսել ճամբարի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներ, ընթրել նրանց հետ: Միջազգային ուսանողական ճամբարի փակման արարողությանը պետական նախարարը ելույթ է ունեցել, որում, մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ Արցախի բնության գրկում անցկացրած օրերն անմոռանալի կլինեն, դրանք կամրացնեն ընկերական, հետագայում գուցե նաև գործընկերային կապերը: Ճամբարի շնորհիվ ՀՀ և արտերկրի ԲՈՒՀ-երի ուսանողները կկապվեն Արցախի հետ՝ դառնալով մեր մշտական բարեկամները»: ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերից ավելի քան 60 ուսանող այս օրերին հյուրընկալել են պաշտոնյաների, լսել են հրատապ թեմաներով դասախոսություններ, մասնակցել են ճանաչողական արշավների, մարզամշակութային ծրագրերի:

Նմանատիպ նյութեր