211652_close_icon
views-count1890 դիտում article-date 11:19 03-08-2019

Թրամփը Ռուսաստանի հետ նոր միջուկային համաձայնագիր ստորագրելու հույս է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի Ռուսաստանի և Չինաստանի հետ նոր միջուկային համաձայնագրեր կնքել Վաշինգտոնի՝ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի (ՄՓՀՀՈՊ) դուրս գալուց հետո: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-49217814]BBC[/url]-ն։ «Եթե մենք կարողանանք համաձայնության գալ, որի համաձայն մենք կկրճատվենք միջուկային զենքը, դա շատ լավ բան կլինի աշխարհի համար: Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը լրագրողներին: «Մենք Ռուսաստանի հետ խոսեցինք միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի մասին, որպեսզի նրանք հրաժարվեն [միջուկային զենքի] որոշ մասից, և որ մենք դա նույնպես անենք: Եվ մենք կցանկանայինք ինչ-որ պահի ներառել նաև Չինաստանը»,- ավելացրել է նա: Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 2-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել ԱՄՆ որոշումը «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու մասին, որը ստորագրվել էր 1987 թվականին ԱՄՆ նախագահ Ռեյգանի և ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովի կողից:

Նմանատիպ նյութեր