«Արսենալը» 10 մլն ֆունտով վաճառել է իր կազմում ոչ մի խաղ չանցկացրած ֆուտբոլիստի
«Արսենալի» կիսապաշտպան Կրիստիան Բելիկը կարիերան կշարունակի «Դերբի Քաունթիում»:
Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է 5 տարով: Տրանսֆերի արժեքը կազմել է 10 մլն եվրո:
21-ամյա խաղացողը լեհական «Լեգիայից» լոնդոնյան ակումբ էր տեղափոխվել 2015 թվականին: Ուշագրավ է, որ նա «Արսենալի» կազմում ԱՊԼ-ում ոչ մի հանդիպման չի մասնակցել: