«Արսենալը» 45 մլն ֆունտով ձեռք կբերի Մալքոլմին և պատրաստում է նաև Մխիթարյանի տրանսֆերը
Լոնդոնի «Արսենալը» մտադիր է արդեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխարինողներ գտնել կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին, որը՝ մեծ հավանականությամբ, մոտ օրերս կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում ֆրանսիական «Բորդոյի» հետ՝ կիսապաշտպան Մալքոլմի տրանսֆերի հարցով:
«Արսենալի» ներկայացուցիչները հունվարի 14-ին հանդիպել են բրազիլացու գործակալների հետ և համաձայնեցրել անհատական պայմանագրի կետերը: Մալքոլմի տեղափոխության արժեքը գնահատվում է 45 մլն ֆունտ:
Բացի այդ, «Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Լոնդոնցիները պնդում են, որպեսզի Սանչեսի գործարքում մանկունյանցիները ընդգրկեն հայ ֆուտբոլիստին: