«Արսենալը« պատրաստ է ամռանը 50 մլն ֆունտով վաճառել Բելյերինին
«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը կարող է ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբը:
«Արսենալը» պատրաստ է «Բարսելոնայի» սան հանդիսացող իսպանացուն վաճառել 50 մլն ֆունտով:
Լոնդոնյան ակումբը ցանկանում է կազմի վերափոփոխություններ սկսել և Բելյերինի վաճառքից ստացված գումարը ծախսել այնպիսի խաղացողների ձեռք բերման վրա, որոնք կոնկրետ խաղային դիրքեր կուժեղացնեն:
Նշվում է, որ Բելյերինին ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսն» ու «Բարսելոնան»: