Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» հրաշքը չստացվեց, բայց հաղթանակը պատմական էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ռումինական «Ստյաուան» սեփական հարկի 2:3 հաշվով պարտվեց Երևանի «Ալաշկերտին»:
«Ալաշկերտը» առաջին խաղում Երևանում պարտվել էր 0:3 հաշվով և քչերի մտքով անգամ կանցներ, թե այս դիմակայությունում հետաքրքրություն կա:
Սակայն 1-ին խաղակեսից հետո մեր տղաները առջևում էին 3:1 հաշվով: Թերևս, «Ստյաուայի» ֆուտբոլիստները իրենց գործը համարել էին ավարտված և թերագնահատել Աբրահամ Խաշմանյանի թիմին, ինչի համար խխիստ պատժվեցին, հայտնվելով ծանր վիճակի մեջ և դեռ մի խաղացող էլ կորցրեցին կարմիր քարտի արդյունքում:
Սակայն երկրորդ խաղակեսում գոլը, որը մեզ էր անհրաժեշտ հաջորդ փուլի համար, խփեց «Ստյաուան»: Այս դեպքում էլ, երևի լրացուցիչ լարվածությունը, հաղթանակի մոտալուտ զգացողությունը կաշկանդել էլ մեր տղաներին:
Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3:2, հօգուտ «Ալաշկերտի» և նույնիսկ նման արդյունքը կարելի փայլուն համարել: Ի վերջո, «Ստյաուան» Արևելյան Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկն է, 1986թ. Չեմպիոնների գավաթակիրը և նրան հաղթելը եվրոպական բոլոր գրանդ ակումբների համար միշտ էլ դժվար է եղել:
Այնպես որ, Աբրահամ Խաշմանյանն ու իր թիմը կարող են գլուխները բարձր հեռանալ եվրոգավաթային այս մրցաշարից: