Եվրոպայի Լիգա. Հայտնի դարձան «Ալաշկերտի», «Փյունիկի» և «Բանանցի» մրցակիցները
Հունիսի 18-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Փյունիկը»՝ նույն երկրի «Շկուպի» թիմի, իսկ «Բանանցը»՝ Սերբիան ներկայացնող «Չուկարիչկի» թիմի հետ:
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 18-ին: