Եվրոպայի լիգա. Հայտնի դարձան «Փյունիկի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները
ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի վիճակահանությանը:
Վիճակահանության արդյունքներով որակավորման երրորդ փուլում կայանալիք «Փյունիկ»-«Մաքաբի» զույգի հաղթողը կմրցի «Սարպսբորգ» (Նորվեգիա) - «Ռիեկա» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ:
«Ալաշկերտ»-«Կլուժ» զույգի հաղթողի մրցակիցը 4-րդ փուլում կդառնա կչափի «Լեգիա» (Լեհաստան) - «Դուդելանժ» (Լուքսեմբուրգ) զույգի հաղթողը:
«Փյունիկն» իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 7-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, իսկ «Ալաշկերտը» «Կլուժի» հետ առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 12-ին՝ նույնպես «Հանրապետական» ստադիոնում: