Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվում է «Կլուժին»:
Վարուժան Սուքիասյանն ընտրել է մեկնարկային հետևյալ կազմը.
55.Օգնեն Չանչարևիչ, 22.Օլիվեր Պրազնոսկի, 5.Դանիել Ստոյկովիչ, 4.Մլադեն Զելկովիչ, 8.Գագրիկ Դաղբաշյան, 21.Արտակ Գրիգորյան, 13.Դանիլո Սեկուլիչ, 20.Արթուր Եդիգարյան, 17.Արտակ Եդիգարյան, 15.Ուրոշ Նենադովիչ, 11.Էդգար Մանուչարյան
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21.00-ին:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը Երևանում ավարտվել է ռումինացիների հաղթանակով՝ 2:0: