Կդադարեցվի Եղվարդի Սպանդարյան փողոցի գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: