Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ԱԱԾ-ի 2019-ի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին
Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին այցելել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել գերատեսչության 2019 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Լսելով ծառայության տնօրենի, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները՝ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ: