Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը. կատարվել են ստուգայցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով: Հուլիսի 29-ին քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների և ոստիկանության համատեղ շրջայցերի շնորհիվ մայրաքաղաքի մի շարք հատվածներում հայտնաբերվել են ապօրինի առևտուր ծավալելու դեպքեր:
Տեղում կասեցվել է ապօրինի գործունեությունը: