211652_close_icon
views-count85158 դիտում article-date 15:57 31-07-2019

Լոռու մարզում վթարի ենթարկված հրշեջ ավտոմեքենան ձորից դուրս բերվեց 2 տանկի միջոցով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողները անձնակազմի և հատուկ տեխնիկաների միջոցով գրեթե 8 ժամից ավելի հսկայական աշխատանքների արդյունքում կարողացել են հուլիսի 29-ին վթարի ենթարկված Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Isuzu մակնիշի ավտոմքենանան, որը գլխիվայր հայտնվել էր ձորում, դուրս բերեն այնտեղից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները փորձել էին՝ ավտոմեքենան դուրս բերեին վերամբարձ կռունկների միջոցով, սակայն չէր ստացվել։ Ու փրկարարներին ու ոստիկաններին օգնության էին հասել պաշտպանության նախարարության ծառայողները։ Ավտոմեքենան ձորից դուրս բերվեց միայն 2 տանկի միջոցով։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ն [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/29/1131141/?fbclid=IwAR2q1aybFHCMyIzyLqvGB7P0qzkXvI3WBvCJ7nmhGgvaun9JLMezb8E_kIo]ավելի վաղ հայտնել էր[/url], որ հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ 34-ամյա Ահարոն Սարգսյանը իր վարած Isuzu մակնիշի 712 VV 01 համարանիշի հրշեջ ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Սարգսյանը, ուղևոր Սպիտակ քաղաքի բնակիչ 38-ամյա Սիմոն Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի և Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ձորից, և օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Ա․ Մխիթարյանը։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր