Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Արգավանդ գյուղի լճերից մեկում ջրասուզակի կողմից մի քանի անգամ որոնողական աշխատանքներ կատարելուց հետո «UAZ» ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց լճից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր խոշորացված համայնքի Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում ավտոմեքենա է նկատվել և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 2-րդ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ջրասուզակ Հովակիմ Բաբայանը:
Ժամանել է նաև Արմավիրի մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանութան պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ամավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակը 3 անգամ լճի մեջ հայտնաբերված ավտոմեքենայի 4 կողմը հետախուզական աշխատանքներ է կատարել, ապա գյուղացիների օգնությամբ դեպքի վայր բերված վերամբարձ կռունկի հատուկ ճապաններն ամրացրել է ջրում հայտնաբերված «UAZ» մակնիշի ավտոմեքենայից, որից հետո այն դուրս է բերվել լճից:
Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի սեփականատերը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Գ.-ն է, ով հայտնել է, որ ինքը ավտոմեքենան տվել է իր ազգականին ու արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզում են նաև ազգականի ով լինելը, հեռախոսակապ են ստեղծում նրա հետ, ով հայտնում է, որ մեքենան ինքն է վարել, սակայն գտնվում է շոկի մեջ ու ավտոմեքենայում միայն ինքն է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Այս պահին պարեկներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը, որտեղ էլ պարզվելու է, թե երբ ու ինչ հանգամանքներում է ավտոմեքենան հայտնվել լճում:
Լուսանկաներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։