Նեյմարի վրայից հանել են բրազիլացի մոդելի բռնաբարության մեղադրանքը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վրայից հանել են բրազիլացի մոդել Նաջիլա Տրինդադեին բռնաբարելու կասկածանքը:
Տեսախցիկների ձայնագրություններն ու աղջկա բուժզննման արդյունքները այդպես էլ չեն ներկայացվել ոստիկանությանը: Եվ քանի որ մեղադրող կողմը այդպես էլ հանցագործության ապացույցներ չի ներկայացրել, ոստիկանությունը որոշել է Նեյմարն բռնաբարության մեղադրանք չներկայացնել:
Կողմերը այս որոշումը բողոքարկելու համար 15 օր ունեն:
Այս ամսվա սկզբում դատարանը գործի հետաքննությունը 30 օրով երկարաձգելու որոշում հկայացրեց, որպեսզի մեղադրող կողմը հանցագործության կատարման լրացուցիչ ապացույցներ ներկայացնի: